
Բլոգերի կոչը. «Թողեք համակարգիչը եւ եկեք Ազատության հրապարակ»
Հանրահավաքում քիչ առաջ ելույթ ունեցավ նաեւ բլոգեր Իզաբելլա Աբգարյանը: Վերջինս, «որպես սոցցանցերում հայտնի մարդ», այս պահին համակարգչի առջեւ սոցցանցերում գտնվող անձանց կոչ արեց թողնել համակարգիչը եւ միանալ ժողովրդին՝ գնալով Ազատության հրապարակ, որովհետեւ հենց այդտեղ է այս պահին կերտվում Հայաստանի Հանրապետության նոր պատմությունը եւ հայ ժողովրդի ապագան:
Այս պահին ելույթ է ունենում Վարդան Խաչատրյանը:
Լուսանկարը՝ Իզաբելլա Աբգարյանի ֆեյսբուքյան էջից
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել