
Րաֆֆի Հովհաննիսյանը հետ կանգնող չէ, և նա ունի իր աջակիցները. Արմեն Մարտիրոսյան
«Մեր հաղթանակը Հայաստանինն է, ոչ թե որևէ մեկինը: Եվ միասին ենք այդ հաղթանակը բերելու»,- հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը այսօր` հանրահավաքի ժամանակ: «Պետք է դե յուրե ճանաչել, որ Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահ է: Դուք ինքներդ արդեն ապացուցել եք դա,- նշեց նա` դիմելով ժողովրդին,- քվեաթերթիկը փաստաթուղթ է, այդ փաստաթուղթը ամենամեծ ուժն ունի ամբողջ աշխարհում»:
Ա. Մարտիրոսյանը ավելացրեց, որ այս պայքարը որևէ մեկի դեմ չէ, «անուններ չտանք»` ասաց նա, որովհետև «ամեն մեկս ունենք մեր կողմից չընդունված անուններ»: Միակ անունը, որի համար պետք է պայքարել, կոչվում է Հայաստան` ավելացրեց «Ժառանգության» փոխնախագահը:
«Որպես շարքային պահանջում եմ մեր բոլոր ուժային կառույցներից. որքան էլ հրամաններ լինեն, դրանք բխում են մեկ սկզբունքից: Եվ այդ սկզբունքը ժողովրդին ծառայելն է»,- ասաց Ա. Մարտիրոսյանը` ավելացնելով, որ Րաֆֆի Հովհաննիսյանը «հետ կանգնող չէ», և նա ունի իր աջակիցները:
Լուսանկարը` Սառա Անջարգոլյանի
Մեկնաբանել