
Րաֆֆի Հովհաննիսյանը հավաքվածներին կոչ արեց վաղը Ազատության հրապարակում դիմավորել Սերժ Սարգսյանին (լուսանկարներ)
Այսօր ժամը 5-ին Ազատության հրապարակում սկսվեց Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած հանրահավաքը, ով հայտարարեց, որ պատրաստ է պայքարել մինչեւ հաղթանակի տոնումը: Րաֆֆի Հովհաննիսյանը հրապարակում հավաքվածներին կոչ արեց վաղը Ազատության հրապարակում դիմավորել Սերժ Սարգսյանին, ով հանրահավաք է հրավիրել նույն հրապարակում:
«Հիմնական հերոսը դուք եք, իմ ժողովուրդ,- ասաց բեմ բարձրացած Կարապետ Ռուբինյանը,- հույսներդ չկորցնեք, այս պայքարը, որ վերածնում ենք, նախորդ 4-5 տարիների պայքարի շարունակությունն է, շարունակական պայքար է, մենք ունեցել ենք ու հիմա էլ ունենք քաղբանտարկյալներ, եւ սա անձի պայքար չէ, այլ մեր ժողովրդի պայքարն է:
Լուսանկարները` Նարեկ Ալեքսանյանի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել