
«Ժողովուրդ». Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի երկու թեկնածու
Թերթի իրազեկ աղբյուրների վկայությամբ` արդեն որոշվել է, որ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ է դառնալու «Շարմ հոլդինգ» ՍՊԸ տնօրեն, շոումեն Ռուբիկ Ջաղինյանը: Թերթը նշում է, որ արդեն մեկնարկել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոնի համար անցկացվող մրցույթը, և այդ պաշտոնում առաջադրվել են 2 հոգի` Ռուբեն Ջաղինյանն ու Աստղիկ Ավետիսյանը: Նրանցից մեկը պետք է նախ ընտրվի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ, որից հետո այդ խորհուրդն իր կազմից ընտրելու է նախագահ:
Տեսակետ կա, որ Աստղիկ Ավետիսյանի մասնակցությունն այս ընտրություններում ձևական բնույթ է կրում իբր մրցակցություն ապահովելու համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել