
Եղեգնաձորում հաղթել է Րաֆֆին, Վայքում ու Ջերմուկում՝ Սերժը
ԿԸՀ-ի պաշտոնական տվյալներով՝ Վայոց ձորի մարզկենտրոն Եղեգնաձոր քաղաքում (թիվ 39/01-39/04 տեղամասեր) փետրվարի 18-ի ընտրություններում հաղթել է ընդդիմադիր գործիչ, ինքնառաջադրված Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա հավաքել է 2007 ձայն, ինչը շուրջ 500-ով շատ է մրցակցից: Գործող նախագահ Սերժ Սարգսյանը ստացել է 1522 քվե:
Մարզի մեկ այլ՝ Վայք քաղաքում (39/32-39/34) հաջողությունը եղել է ՀՀԿ թեկնածու Սարգսյանի կողմը: Նրա անվան դիմաց գրանցվել է 1337 քվեաթերթիկ: Այստեղ «Ժառանգության» հիմնադիրը հետ է մնացել 600 ձայնով՝ ստանալով 739 ձայն:
Վայոց ձորի երրորդ քաղաքում էլ՝ Ջերմուկում (39/50-39/53), երկրի ներկայիս ղեկավարի քվեները մոտ 3 անգամ շատ են եղել ընդդիմադիր գործչի ձայներից: 2129-ը՝ 749-ի դիմաց:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել