
Աշտարակում հաղթել է Հովհաննիսյանը, Թալինում ու Ապարանում՝ Սարգսյանը
Արագածոտնի մարզում կա 3 քաղաք՝ Աշտարակ, Ապարան, Թալին: Մարզկենտրոն Աշտարակում (14/01-14/11 տեղամասեր) հաղթել է «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: ԿԸՀ-ի պաշտոնական տվյալների համաձայն՝ այստեղ Հովհաննիսյանը ստացել է 5006 ձայն, իսկ Սերժ Սարգսյանը՝ 3679:
Ապարանում (14/21-14/23) մի քանի հարյուր ձայնի տարբերությամբ հաղթել է գործող նախագահը: Նա հավաքել է 1894 քվե, իսկ «Ժառանգության» հիմնադիրը՝ 1459:
Թալինում (15/29-15/31) նույնպես առաջինը եղել է ՀՀԿ թեկնածուն: Նրա օգտին քվեարկել է 1595 հոգի, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանին ձայն է տվել 1208 անձ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել