
Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակում կասի իր վերջնական խոսքը
Այսօր՝ ժամը 5-ին, Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանը ժողովրդին հրավիրում է մամուլի ասուլիսի, որի ժամանակ ասելու է իր վերջնական խոսքը փետրվարի 18-ի ընտրությունների վերաբերյալ: Այս մասին «Հետքին» տեղեկացրեց Անահիտ Բախշյանը:
Նախագահի թեկնածուն հանրահավաք չի կարող կազմակերպել, քանի որ նախապես իրազեկում չի եղել: Զուգահեռ Ր. Հովհաննիսյանի ընտրական շտաբը դիմումներ է կազմում առանձին տեղամասերի արդյունքները բողոքարկելու եւ մի շարք ընտրատեղամասերում վերահաշվարկ կազմակերպելու պահանջով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել