
Հավասար դարսված քվեաթերթիկներ` Սերժ Սարգսյանի օգտին
Արտաշատի 17/02 ընտրատեղամասում քվեաթերթիկների հաշվման գործընթացի ժամանակ պարզվեց, որ քվեատուփի վրա աջ կողմի կնիքը բացակայում է: Ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Հրաչյա Հովհաննիսյանը դեպքի առթիվ մեկնաբանեց, թե իրենց հատկացրել են ընդամենը երկու կնիք. մեկով կնքվել է հիմնական, մյուսով` շրջիկ քվեատուփը: Այդ պատճառով յուրաքաչյուրի վրա առկա է մեկական կնիք` ասաց նա:
Բայց մի ուշագրավ իրողություն: «Հետքի» օպերատորը այս պահին նկարահանում է` ինչպես են քվեատուփից հանվում հավասար դարսված քվեաթերթիկների տրցակներ, բոլորը` առանց բացառության քվեարկած Սերժ Սարգսյանի օգտին: Արդեն ութերորդ այդպիսի տրցակն է հանվում քվեատուփից:
Իսկ երբ քվեատուփից հանվում են խառը դասավորված քվեաթերթիկները, ձայների գերակշիռ մասը Րաֆֆի Հովհաննիսյանինն է: Ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Հր. Հովհաննիսյանին խնդրեցինք մեկնաբանել` ինչու են հավասար դարսված քվեաթերթիկները բոլորը Սերժ Սարգսյանի օգտին: Պատասխանեց, որ չի կարող որևէ մեկնաբանություն տալ:
Լուսանկարները` Հակոբ Պողոսյանի
Մեկնաբանել