
Քվեատուփի կնիքը վնասված է եղել, 1300 քվեաթերթիկ` 1000 ընտրողի դիմաց
«Թրանսփարենսի Ինթերնեյշնլ-Հայաստան» կազմակերպության անդամ, Արարատի մարզի 17/05 ընտրատեղամասի դիտորդ Նարինե Էսմայելը «Հետքի» թղթակցին քիչ առաջ հաղորդել է մանրամասներ կատարված լցոնման դեպքի մասին:
Նրա տեղեկացմամբ` քվեաթերթիկների հաշվման գործընթացի սկսվելուց հետո պարզվել է, որ քվեատուփի կնիքը վնասված է եղել մի կողմից, ինչն էլ հաստատում է, որ լցոնում տեղի է ունեցել:
Ընդ որում, ըստ Նարինեի, հաշվման գործընթացի ավարտից հետո պարզվել է, որ քվեատուփում կա 1300 քվեաթերթիկ: Իսկ գրանցամատյանում ստորագրած անձանց թիվը մոտ 1000 է, այսինքն` 300 ձայնով պակաս: Նարինե Էսմայելը հաղորդել է«Հետքի» թղթակցին, որ այս ամենը ձայնագրված է: Սակայն, ինչպես նշում է մեր լրագրողը, վերահաշվարկից հետո ՏԸՀ-ի նախագահն ասել է, որ թերթիկներն ու ստորագրությունները համապատասխանում են իրար:
Մեկնաբանել