
10/22 ընտրատեղամասում ամեն 80-100 ընտրողի անձնագրում դրոշմակնիք դնելուց հետո թարմացնում են թանաքը
Խաչատուր Աբովյանի անվ. մանկավարժական համալսարանում տեղակայված 10/22 ընտրատեղամասում ժամը 14:00-ի դրությամբ քվեարկել է 1682 ընտրողից 377-ը:
Հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ անդամ Հայկանուշ Թումասյանը «Հետքին» ասաց, որ այս ընթացքում ընտրատեղամասում խախտումներ չեն եղել:
Հանձնաժողովի քարտուղարն ասաց, որ ամեն 80-100 ընտրողի անձնագրում դրոշմակնիքը դնելուց հետո իրենք թարմանցնում են թանաքը՝ ավելացնում են թանաքի չափաբաժինը: Ընտրատեղամասի պատին փակցված, նմուշի վրա ժամը 8-ին դրված դրոշմակնիքը ժամը 14-ի դրությամբ պահպանվել էր:
Օրվա ընթացքում 10/22 ընտրատեղամաս էր այցելել 1-ական դիտորդ «Ունիսոն» և «Ընտրությունը քոնն է» կազմակերպություններից, բայց մեր այցի պահին ընտրատեղամասում որևէ դիտորդ չկար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել