
Արտաշատի թիվ 17/31-ի հանձնաժողովի անդամները լարվում են լրագրողի և դիտորդի ներկայությունից
«Հետքի» լրագրողի ու ԻԵՄ ՀԿ ներկայացուցիչ դիտորդի ներկայությունը լարվածություն է առաջացրել Արտաշատի թիվ 17/31 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամների համար: Ընտրատեղամասը տեղակայված է Նորաշենի դպրոցում, որի տարբեր մասերում կազմակերպված նաև է 17/32 ընտրատեղամասի աշխատանքները:
Առայժմ լուրջ խախտումներ չեն արձանագրվել, եթե չհաշվենք երկու դեպքը, երբ նույն խցիկում երկու քաղաքացի էին քվեարկում: ԻԵԿ դիտորդ Դավիթ Խաչատրյանի պնդմամբ, արձանագրություն կազմվեց դեպքի վերաբերյալ, որը ստորագրեց հանձնաժողովի նախագահ Հրանուշ Սարգսյանը: Քաղվածքը տրամադրվեց դիտորդին:
Ընտրատուփը հսկող հանձնաժողովի անդամը, նկատելով, որ լրագրողի տեսախցիկը արձանագրեց ծխելու պահը, այլևս դադարեց սենյակում ծխել:
Գյուղապետ Արտյուշ Սարգսյանը Սերժ Սարգսյանի վստահված անձն է և անթաքույց զբաղվում է ընտրություններ «կազմակերպելու» գործընթացով՝ ժամանակ առ ժամանակ քաղաքացիներին հորդորելով, որ «գյուղի վերևներում ով կա-չկա, բոլորին բերեն»:
Կան նաև Րաֆֆի Հովհաննիսյանի և Հրանտ Բագրատյանին ներկայացնող մարդիկ, որոնք, սակայն, նույն համայնքից են ու իրար հետ հարաբերվում են «ջան-ջիգյարիով»:
«Հետքի» լրագրողը նկատեց, որ երկու քաղաքացի ընտրության են եկել երկուական անձնագրերով, սակայն աղմուկ բարձրացնելուց հետո անձնագրերից մեկն անհետացավ:
Ժամը 12-ի դրությամբ ընտրատեղամասի մոտ 1500 ընտրողից իրենք քաղաքացիական պարտքը կատարել է մոտ 150-ը:
Նշենք, որ այս ընտրատեղամասում փակցված է ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի լուսանկարը:
Մեկնաբանել