
Հայրիկյանի շտաբի համակարգող. Շերամի 57 շենքի դիմաց ցուցակներով կանգնած մարդիկ կան
Երևանի Հարավարևմտյան թաղամասում շենքերի առջև կանգնած ցուցակներով մարդիկ բնակիչներին կանչում են ներքև, հետո ցուցակներով ուղղորդում ընտրատեղամաս: Թաղամասի Շերամի 57 շենքի դիմաց ցուցակներով կանգնած մարդիկ կան: Այս մասին «Հետքին» հայտնեց Պարույր Հայրիկյանի շտաբի համակարգող Մանյա Այվազյանը:
«Իսկ դա նշանակում է, որ հատուկ ինչ-որ թեկնածուի ընտրելու համար են տանում»,- ասաց շտաբի համակարգողը՝ հավելելով, որ մարդկանց ցուցակով դեպի ընտրատեղամաս ուղղորդելու դեպք է գրանցվել նաև Սարի թաղում:
«Խախտումները հիմնականում կատարվում են դրսում»,- ասաց Մանյա Այվազյանը:
Պարույր Հայրիկյանի շտաբն ընտրախախտումների մասին հայտարարությամբ է հանդես գալու:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել