
Աշակերտուհին նետվել է բարձունքից
Այսօր՝ ժամը 13-ին մոտ, Գորիս քաղաքում ինքնասպանության փորձ է կատարել քաղաքի Ակ. Բակունցի անվան ավագ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի Լուսինե Գալստյանը:
Ըստ ականատեսների՝ աղջիկը տեղափոխվել է քաղաքի հիվանդանոց: Շրջանառվող լուրերի համաձայն՝ աղջիկն ընդհարվել է ընկերուհու հետ: Դեպքի պահին նա միայնակ չի եղել եւ մինչեւ «Դիտակետ» կոչվող բարձունքից նետվելը ընկերակիցներին զգուշացրել է, որ կնետվի:
Այս պահին քննիչը գտնվում է հիվանդանոցում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել