
Պարույր Հայրիկյանը նորից փոշմանեց. նա հետ է վերցրել ՍԴ դիմումը
Այսօր` ժամը 12.25-ին, ԱԻՄ առաջնորդ, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի փաստաբան Լեւոն Բաղդասրյանը նոր դիմում է մուտքագրել Սահմանադրական դատարան` հետ վերցնելով նախորդ օրը դատարան ներկայացրած դիմումը: Այս մասին «Հետքին» տեղեկացրեց ՍԴ մամուլի քարտուղար Հովհաննես Պապիկյանը:
Հիշեցնենք, որ երեկ նախագահի թեկնածուն դիմել էր ՍԴ` պահանջելով ընտրությունները երկարաձգել երկշաբաթյա ժամկետով:
Հովհաննես Պապիկյանի խոսքերով` այսօր ներկայացրած դիմումում որեւէ պարզաբանում չկա, թե ինչու են հետ վերցնում նախորդ օրը ներկայացրած դիմումը:
Նա նշեց, որ դիմում ներկայացնողն իրավունք ունի այն հետ վերցնել, պահպանելով «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը, այն է` «Սահմանադրական դատարան ներկայացված դիմումը կարող է դիմողը հետ վերցնել մինչեւ գործի դատաքննությունը սկսվելը»:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել