
Պարույր Հայրիկյանը դիմել է ՍԴ. դիմումը դեռ չի մուտքագրվել
Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղար Հովհաննես Պապիկյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը ընտրությունները երկու շաբաթով հետաձգելու պահանջով փաստաթղթերն այսօր ներկայացրել է Սահմանադրական դատարան:
Հ.Պապիկյանի ասելով` դիմումն առայժմ չի մուտքագրվել: Մասնագետները ստուգում են փաստաթղթերը եւ ամենաուշը մինչեւ երեկո կորոշվի` նախագահի թեկնածուի դիմումն ընդունել, թե ոչ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել