
Քուվեյթյան թմբուկը՝ Հայաստանի ազգային պատկերասրահում
Փետրվարի 3-10. Քուվեյթի մշակույթի օրեր Հայաստանում
Իր հնչողությամբ թմբուկ հարվածային գործիքը հիշեցնող քուվեյթյան ազգային երաժշտական գործիքով, երգ ու պարով Հայաստանի ազգային պատկերասրահում ազդարարվեց Քուվեյթի մշակույթի օրերի պաշտոնական բացումը:
Հիշեցնենք, որ հայ-քուվեյթյան մշակութային համագործակցության շրջանակներում 2013 թ. փետրվարի 3-10-ը Հայաստանում կանցկացվեն Քուվեյթի մշակույթի օրեր: Պատվիրակությունը ղեկավարում է մշակույթի, արվեստների և նամակագրության ազգային խորհրդի գլխավոր քարտուղար Ալի Հուսեյն Ալյուհան: Պատվիրակության կազմում ընդգրկված է շուրջ 40 հոգի:
Այսօր` փետրվարի 6-ին՝ ժամը 19:00-ին, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կկայանա Քուվեյթի պետական ազգային անսամբլի ելույթը:
Հյուրախաղերը կշարունակվեն Գյումրիի կոնսերվատորիայում փետրվարի 7-ին՝ ժամը 16:00-ին:
Մշակույթի օրերի շրջանակում Երևանում և Գյումրիում նախատեսվում են Քուվեյթի պետական ազգային անսամբլի ելույթները, արաբական արվեստի ցուցահանդես (կերպարվեստ, լուսանկարչություն), Քուվեյթի մասին պատմող վավերագրական ֆիլմի ցուցադրություն:
Մեկնաբանել