
Վաղուհաս գյուղի դպրոցում բացվել է համակարգչային դասասենյակ
«Հայաստան» հիմնադրամը համակարգչային դասասենյակ է հիմնել Արցախի Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղի դպրոցում:
Դպրոցին նվիրաբերվել են 11 համակարգիչ և համապատասխան կահույք: Բազմաֆունկցիոնալ տպիչի, պրոյեկտորի և համակարգչային ներքին ցանցի առկայությունն ուսումնական գործընթացը դարձնում են համակարգված և արդյունավետ:
Վաղուհաստի դպրոցը նախատեսված է 240 աշակերտի համար: Արդեն իսկ հիմնանորոգված դպրոցում սովորում է 135 աշակերտ Վաղուհասից և 15 աշակերտ հարևան Խնկավանից:
Դպրոցի համակարգչային դասասենյակը հիմնվել է հիմնադրամի ԱՄՆ արևելյան շրջանի տեղական մարմնի բարերար ամուսիններ Վիկտոր և Ջուդիթ Զարուգյանների ֆինանսավորմամբ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել