
ԴԱՀԿ աշխատակիցը «Ժողովրդի» խմբագրությունում է
Դեռեւս հունվարի 29-ին «Ժողովուրդ» օրաթերթը հայտարարություն էր տարածել դատարանի կողմից գործարար Խաչիկ Խաչատրյանի հայցի հիման վրա օրաթերթի՝ 3 մլն արժողությամբ գույքի վրա արգելանք դնելու կապակցությամբ իր կողմից կազմակերպվող բողոքի երթի մասին, որում նշել էր, որ ԴԱՀԿ աշխատակիցները ամեն պահի կարող են մտնել «Ժողովուրդ» թերթի խմբագրություն:
Հայտարարության այս մասը հակադարձման էր արժանացել մեր որոշ գործընկերների եւ ՀՀ Դատական դեպարտամենտի կողմից: Մեզ փորձում էին հավաստիացնել, թե մեր մտահոգություններն անհիմն են, ավելին՝ տարբեր գերատեսչական հաղորդագրություններ էին տարածվում՝ պնդելով, թե ««Ժողովուրդ» թերթի գործունեությունը խոչընդոտելու մասին կարծիքն անհիմն է»:
Մինչդեռ փետրվարի 1-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն է այցելել ԴԱՀԿ-ի Կենտրոն բաժնի ներկայացուցիչ Գագիկ Սախոյանը եւ կազմել արձանագրություն՝ օրաթերթի տնօրինության տակ գտնվող գույքի վերաբերյալ: Սա նշանակում է, որ եթե «Ժողովուրդ» օրաթերթը պարտվի դատարանում, հաշվառված գույքը կհանվի աճուրդի, որպեսզի վճարեն Խաչիկ Խաչատրյանի արժանապատվության 3 միլիոնը:
Ի դեպ, այսօր «Ժողովուրդ» օրաթերթի ծննդյան տարեդարձն է: Մենք դառնում են 2 տարեկան:
«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել