
Հայրիկյանին կատարվածն արտաքին ուժերի ձեռքի գործ է. Վարդան Դևրիկյան
Արևմուտքը մեդիային մեծ կարևորություն է տալիս: Այդ ենթատեքտում, ըստ գրականության ինստիտուտի փոխտնօրեն Վարդան Դևրիկյանի, արտաքին աշխարհում Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձը կընկալվի որպես լուրջ ճգնաժամի պես մի բան:
Դևրիկյանը հավատացած է, որ դա արտաքին ուժերի ձեռքի գործ է, որովհետև Հայաստանում ոչ ոքի ձեռնտու չէր նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ ինչ-որ բան անել: Նրա կարծիքով, սա մեր երկիրը վարկաբեկելու փորձ էր:
«Այս ամեն ինչը ցույց տվեց՝ նախընտրական գրավը պետք է բարձրացնել, դարձնել մինիմում 20 միլիոն դրամ, որովհետև հիմնական թեկնածուներին եթե հանենք (առաջին տեղը չհաշված)՝ Բագրատյան, Հայրիկյան, Րաֆֆի Հովհաննիսյան, մնացածը հավաքական կոմպլեկտ խեղկատակի մի կերպար են կազմում: Այս իրավիճակում ի՞նչ պետք է անել: Ես ենթադրում եմ, որ ուժային կառույցների ներկայացուցիչները, սա լուրջ եմ ասում, մեծ թիկնապահներով կամ ինչ-որ ձևով պետք է պահեն մյուս թեկնածուներին՝ այն չորս անկապներին: Որովհետև, եթե դրանցից որևէ մեկի վրա մահափորձ կատարեն, էլի մեծ ռեզոնանս կլինի. կասեն՝ երկրորդ թեկնածուի վրա էլ մահափորձ կատարեցին»,- ասում է Դեւրիկյանը:
Գրականության ինստիտուտի փոխտնօրենի դիտարկմամբ, «հացադուլ անողի» մասին անընդհատ խոսելով՝ լրագրողները հսկայական կերպար են ստեղծում:
«Սփյուռքից օրական 10-20 մարդ զանգում-հարցնում է՝ սա ի՞նչ թեկնածու է, նա ի՞նչ թեկնածու է: Աստված ոչ անի, եթե նրանցից մեկի հետ, որ ամբողջ օրը հայկական եթերում է, ինչ-որ բան կատարվի: Դուրս կգա, որ նա ռեալ թեկնածու է եղել, ով ամբողջ օրը մեդիայից չի իջնում ներքև, ու այդ մարդու վրա էլ են մահափորձ կատարում»,- ասաց Դևրիկյանը և եզրափակեց՝ Պարույր Հայրիկյանին քաջ առողջություն:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել