
69 սիրիահայ ուսանող ուսման վարձի փոխհատուցում է ստանում «Հայաստան» հիմնադրամից
Սիրիահայության աջակցության ծրագրի շրջանակներում «Հայաստան» համահայկական հիմնադրամը շարունակում է սատարել դժվար կացության մեջ հայտնված մեր հայրենակիցներին:
Հիշեցնենք, որ 2012 թվականի օգոստոսին Հայաստանի Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկով Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահությունը որոշում էր կայացրել դրամային և արտարժութային բանկային հաշիվներ բացել սիրիահայությանն օժանդակելու նպատակով:
Հավաքագրված միջոցներով Հիմնադրամը ֆինանսավորել է Հալեպ-Երևան-Հալեպ չվերթները, ինչպես նաև իրականացրել ծրագրեր առողջապահական ու կրթական ոլորտներում, մասնավորապես ՀՀ սփյուռքի նախարարի առաջարկով Հիմնադրամը հոգացել է երկու սիրիահայի բարդ վիրահատությունների ծախսերը և շարունակում է հայաստանյան 14 ուսումնական հաստատություններում սովորող 69 ուսանողի ուսման տարեկան վարձի վճարումները: Հաստատությունների ցանկը ներկայացված է ստորև.
1. Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան - 11 ուսանող
2. Երևանի պետական համալսարան - 16 ուսանող
3. Երևանի Մ.Հերացու անվ. պետական բժշկական համալսարան - 9 ուսանող
4. Երևանի Մ.Մաշտցի անվ. համալսարան - 1 ուսանող
5. Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան - 13 ուսանող
6. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան - 1 ուսանող
7. Երևանի Խ.Աբովյանի անվ.հայկական պետական մանկավարժական համալսարան - 2 ուսանող
8. Երևանի պետական հումանիտար քոլեջ - 1 ուսանող
9. Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա - 3 ուսանող
10. ԳԱԱ գիտական կենտրոն - 2 ուսանող
11. Գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիա - 2 ուսանող
12. «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամ - 1 ուսանող
13. Երևանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիա - 6 ուսանող
14. Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա - 1 ուսանող
«Հայաստան» համահայկական հիմնադրամ
Մեկնաբանել