
Գորիսն ապահովվել է շուրջօրյա ջրամատակարարմամբ
2009 թվականին սկսված` Գորիս քաղաքի 24- ժամյա ջրամատակարարման ապահովման ծրագիրն ավարտվել է, և քաղաքի 3000-ից ավելի բաժանորդ արդեն ապահովված է ջուրջօրյա ջրամատակարարմամբ:
Այս առթիվ այսօր Գորիսում կազմակերպվել էր տոնական հանդիսություն: Ողջունելով քաղաքի հրապարակում հավաքված գորիսցիներին` Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը նշեց, որ դեռևս 2007-08 թվականներին Գորիսում ջրամատակարարումը համարվում էր թիվ 1 խնդիրը և, իր գոհունակությունը հայտնելով «Հայջրմուղկոյուղի» ընկերության գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենին խնդրի լուծման համար, կարևորեց նաև մատակարարվող ջրի որակի ապահովումը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել