
Ահազանգ. Հրազդան գետում կրկին ձկներ են սատկել
Այսօր «ԷկոԼուր» հասարակական կազմակերպությունն ահազանգ է ստացել, որ Հրազդան գետում կրին ձկներ են սատկել: «ԷկոԼուրի» աշխատանքային խումբը մեկնել է Հրազդանի կիրճ եւ նկարահանումներ իրականացրել:
«Գետում` հիմնականում «Ֆլորենցիա» ռեստորանային համալիրին մոտ, առկա էին սատկած ձկներ, ինչպես նաեւ ձկներ կային, որ դժվարությամբ էին շարժվում: Փաստի առնչությամբ բնապահպանության նախարարությանը տեղյակ է պահվել»,- հաղորդում է «ԷկոԼուրը»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել