
Նախկին պատգամավորը կապ չունի
Այսօր, անդրադառնալով շինարար Վլադիսլավ Մանգասարյանի ձերբակալությանը, «Հետքը» նշել էր, որ քրեական գործը, որի շրջանակներում Մանգասարյանը դարձել է մեղադրյալ եւ ձերբակալվել, հարուցվել է Արտաշես Շահբազյանի հաղորդման հիման վրա:
«Ըստ «Հետքի» տեղեկությունների՝ խոսքը ԱԺ նախկին դաշնակցական պատգամավորի մասին է»,- գրել էինք մենք: Սակայն քիչ առաջ պարզեցինք, որ ոստիկանությունում տրված հաղորդման հեղինակ Արտաշես Շահբազյանը բոլորովին այլ անձ է եւ ԱԺ նախկին դաշնակցական պատգամավորի հետ կապ չունի:
Հայցում ենք Ա. Շահբազյանի եւ մեր ընթերցողների ներողամտությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել