
«Չորրորդ ինքնիշխանություն». հայկական եթերն առանց հատուկ ռեժիմի մոնիտորինգի
Վերջին տարիներին միջազգային հեղինակավոր կազմակերպությունները նախընտրական շրջանում մոնիտորինգ էին իրականացնում կապված հեռուստաեթերի հետ: Դրանով պայմանավորված' իշխանական հեռուստաընկերությունները ժամանակ առ ժամանակ լուսաբանում էին ընդդիմադիրների հանրահավաքները, մամլո ասուլիսները և այլն:
Իհարկե, այդ ամենը խիստ խեղաթյուրված էր ներկայացվում, բայց հեռուստաընկերությունները իմիտացիա էին ստեղծում, թե փորձել են բազմակողմանի եթեր ապահովել:
Թերթի տեղեկություններով, առաջիկա նախագահական ընտրություններն անհետաքրքրիր են նաև այդ դիտորդների համար, և հեռուստաեթերն այդ ընթացքում հատուկ ռեժիմով մոնիտորինգի չի ենթարկվի: Ասել է թե' միջազգային համապատասխան կառույցներն ի սկգբանե ֆիքսելու են, որ այս «եթերաշրջանը»' կապված ընտրությունների հետ, իրենց չի մտահոգում այն պարզ պատճառով, որ Սերժ Սարգսյանր լուրջ այլընտրանք չունի, ըստ այդմ` եթերի հավասարաչափ բաշխվածության խնդիր չի առաջանալու:
Մեկնաբանել