
Դատարանի նախագահը զբաղվում է գյուղատնտեսությամբ և մեղր, միս ու կաթ արտադրում
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Գրիգորյանը նշված պաշտոնում աշխատում է 2008թ.-ից: Նրա տարեկան աշխատավարձը կազմում է 6,329,727 դրամ, սակայն դատարանի նախագահը, բացի դատավորի աշխատանքից, զբաղվում է նաև գյուղատնտեսությամբ:
Ուսումնասիրելով Սամվել Գրիգորյանի գույքի ու եկամուտների 2011թ. հայտարարագիրը՝ պարզվեց, որ նշված տարում դատավորը, բացի աշխատավարձից, 300,000 դրամի եկամուտ ստացել է մեղվաբուծությունից, 4 մլն 500 հազար դրամ՝ մսամթերքի, իսկ 2 մլն դրամ էլ կաթնամթերքի արտադրությունից: Ս. Գրիգորյանը որպես վերցրած վարկ հայտարարագրել է 20,000, սակայն ինչ արժույթով՝ նշված չէ. դա չի հետաքրքրել բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին:
Ինչ վերաբերում է դրամական միջոցներին, դատարանի նախագահը 2011-ին ունեցել է 5 մլն դրամ (2011-ի տարեսկզբին՝ 7 մլն), 40,000 դոլար և 65,977 եվրո:
Սամվել Գրիգորյանի կինը՝ Քրիստինե Սարգսյանը, ոչ դրամական միջոց է ունեցել, ոչ էլ որևէ եկամուտ:
Իսկ դատավորի մայրը՝ Համեստ Գրիգորյանը, զբաղվում է ջերմոցային տնտեսությամբ: Նա 2011-ին ջերմոցից ստացել է 2 մլն դրամ եկամուտ, սակայն նրա հաշվին եղել է 80 մլն դրամ:
Մեկնաբանություններ (15)
Մեկնաբանել