
Թիվ 35 ընտրատարածքի գրեթե բոլոր տեղամասերում ընտրողները պասիվ են եղել
Թիվ 35 ընտրատարածքում պատգամավորի մանդատի համար ընթացող լրացուցիչ ընտրությանը, 55,393 գրանձված ընտրողից ժամը 17-ի դրությամբ մասնակցել է 13,200 ընտրող` 23.5% : Գրեթե բոլոր 35 ընտրատեղամասերում գրանցվել է պասիվություն:
Գյուղական համայնքներում ընտրողները համեմատաբար ակտիվ են քվեարկել երեկոյան ժամերին: Այդ փաստը բացատրվել է նրանով, որ մարդիկ սովորաբար ժամը 18-ից հետո են ավարտում բոլոր գործերը` կապված անասուններին կերակրելու և կթելու հետ:
Աղաղակող խախտումներ ընտրատեղամասերում չեն գրանցվել: Թեկնածուներից Մուրադ Գրիգորյանի ընտրական շտաբի ղեկավար Գագիկ Վահրադյանը բողոքեց միայն ցնդող թանաքներով արված նշումներից, որոնք մոտ 3 ժամ անց անհետացել են անձնագրերի էջերից: Օրվա ընթացքում ընտրատեղամասերի մի մասում նշումները սկսել են անել կայուն թանաքով, իսկ մյուսներում շարունակել են կնքել ցնդող թանաքով:
Մեկնաբանել