
Վանաձորում անցկացվել է քայլերթ` ընդդեմ ՁԻԱՀ-ի
Դեկտեմբերի 1-ին` ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը, «Նոր սերունդ» մարդասիրական հասարակական կազմակերպությունը Վանաձորում կազմակերպեց քայլերթ, որը սկսվեց «Հայք» հրապարակից և շարունակվեց մինչև թատրոնի շենքը:
Բազմաթիվ ՀԿ-ների ներկայացուցիչներ, կամավորներ և ուսանողներ միացան քայլերթին: Մասնակիցները քալերթի շարքի սկզբնամասում տանում էին ՁԻԱՀ-ի դեմ պայքարի նշանը` պատրաստված կարմիր փուչիկներից, նաև համապատասխան կոչերով պաստառներ:
Թատրոնի բակում կամավորները ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ անվճար տեղեկատվական նյութեր բաժանեցին անցորդներին:
Դեկտեմբերի 1-ին ամբողջ աշխարհում «Հասնել զրոյի» կարգախոսի ներքո անցկացվում են բազմաթիվ միջոցառումներ, որոնք նպատակ ունեն պետությունների և հասարակությունների ուշադրությունը հրավիրել այս հույժ արդիական խնդրի վրա և միավորել ջանքերը համաճարակի դեմ պայքարում:
Մեկնաբանել