
Հայաստանն այլևս թրաֆիքինգի առումով հատուկ վերահսկվող երկրների ցանկում չէ
Հայաստանը լուրջ քայլեր է կատարել և կատարում թրաֆիկինգի դեմ պայքարում, որի արդյունքում էլ դուրս է եկել ԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցներում հատուկ վերահսկվող երկրների ցանկից: Այս մասին ասել է ԱՄՆ-ի ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով պետքարտուղարի փոխտեղակալ Թոմաս Մելիան այսօր` ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ հանդիպման ժամանակ:
ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի վարչության հաղորդմամբ` Ա. Հովսեփյանը նշել է, որ ՀՀ-ն միացել է թրաֆիկինգի դեմ պայքարի միջազգային բոլոր կոնվենցիաներին, գործում է միջգերատեսչական կառավարական հանձնաժողով, իրավապահ մարմինները տանում են ակտիվ և հետևողական պայքար` թրաֆիքինգի դեմ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել