
Երևանում կա 2700 փոքր աղբաման` անհրաժեշտ 3100-ի փոխարեն
Այսօր մայրաքաղաքում տեղադրված է շուրջ 2700 փոքր աղբաման` անհրաժեշտ 3100-ի փոխարեն: Երևանի քաղաքապետարանում այսօր տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ հանձնարարվել է մեկ անգամ ևս ճշտել աղբամանների անհրաժեշտ քանակն ու կարճ ժամկետում լրացնել բացը:
Ըստ բնապահպանության վարչության պետի զեկույցի` մայրաքաղաքի փողոցներում և պուրակներում շարունակվում են ծաղկապատման աշխատանքները: Զուգահեռաբար ընթացքի մեջ են քաղաքապետարանի բնապահպանական ծրագրերի աշնանային փուլի նախապատրաստական աշխատանքները, որոնցով նախատեսվում է ընդլայնել առկա ոռոգման ցանցը, Նուբարաշեն վարչական շրջանում շուրջ 60 հեկտար տարածքով անտառային բուֆերային գոտի ստեղծել, բարեկարգել ու կանաչապատել «Հաղթանակ» զբոսայգու հարավային լանջը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ` «Երևանջուր», «ՀայՌուսգազարդ» և «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերություններին հանձնարարվել է սեղմ ժամկետում բարեկարգել և պատշաճ տեսքի բելել իրենց ենթակառուցվածքների շինություններն ու դրանց հարակից տարածքները:
Քաղաքապետի հանձնարարությամբ` մայրաքաղաքի առավել բանուկ հատվածներում և խաչմերուկներում արդեն տեղադրվել է 60 տեսախցիկ, որոնց օգնությամբ համաժամանակյա ռեժիմով վերահսկվում է տրանսպորտային միջոցների երթևեկը:
Մեկնաբանել