
ՀՀԿ ու ՕԵԿ խմբակցությունների պատգամավորների պահվածքը քննարկման առարկա կդառնա էթիկայի հանձնաժողովում
«Մեծամասնության ներկայանալը պարտավորություն էր, ոչ թե իրավունք: Մեծամասնությունն այդ տարրական բանը չգիտի, պետք է գային եւ ներկայանային նիստին, ինչպես բոլոր դեպքերում»,- քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար, պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով քաղաքական մեծամասնության կողմից ընդդիմության պահանջով հրավիրված նիստի տապալմանը:
Պատգամավորի խոսքերով՝ ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը այս քայլով նսեմացնում են խորհրդարանի դերակատարումը, քանի որ Սահմանադրությամբ արտահերթ նիստ հրավիրելու ընդամենը 3 հնարավորություն կա, որոնցից մեկն էլ պատգամավորներին է պատկանում:
«Քաղաքական մեծամասնությունն ասում է, որ ԱԺ-ն այդ սահմանադրական իրավունքներից չի կարող օգտվել»,-ավելացրեց Արմեն Ռուստամյանը: Պատգամավորը տեղեկացրեց, որ քաղաքական մեծամասնության անպատասխանատվության հարցով դիմելու են ԱԺ էթիկայի հանձնաժողովին:
«Կամ պետք է ասեն, որ ղեկավարության հրահանգով բոլորը միաժամանակ հիվանդացել են, բժշկի թուղթ բերեն, կամ պետք է ասեն, որ պարզապես թքած ունեն օրենքների վրա»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել