
Մեղադրյալ դեռեւս չկա
Անցյալ շաբաթ ոստիկանությունը տեղեկացրեց, որ Աշխարաբեկ Քալանթարը եւ Արտաշես Խ.-ն վիճաբանության մեջ են մտել հայր եւ որդի Վլադիսլավ եւ Էդուարդ Մանգասարյանների հետ, որի ընթացքում Աշխարբեկը փորձել է կրակել Էդուարդին, բայց ատրճանակը գործի չի դրվել:
Նույն օրը՝ նոյեմբերի 13-ի երեկոյան, մարմնական վնասվածքներով հիվանդանոց բուժօգնության էին դիմել Արտաշեսն ու Աշխարբեկը եւ հայտարարել, որ իրենց ծեծել են հայր եւ որդի Մանգասարյանները:
Թե ով է Վլադիսլավ Մանգասարյանը եւ ինչ կապ ունի փյուռքահայ գործարար Էդմոնդ Խուդյանի հետ, «Հետքն» արդեն անդրադարձել է: Իսկ վերոնշյալ դեպքի հետ կապված ոստիկանությունից «Հետքին» հայտնում են, որ փաստի առթիվ նույն օրը քրեական գործ է հարուցվել 118-րդ հոդվածի (Ծեծ) եւ 137-րդ հոդվածի 1-ին մասի (Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը) հատկանիշներով:
Գործում դեռեւս մեղադրյալներ չկան: Ըստ ոստիկանությանը՝ հետագա գործողությունները կապված են նշանակված փորձաքննությունների պատասխաններին, որոնք առայժմ չեն ստացվել:
Լուսանկարում Վ. Մանգասարյանն է (hraparak.am)
Մեկնաբանել