
Սամվել Ալեքսանյանին «պարսավեցին»
Թիվ 7 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր Սամվել Ալեքսանյանը խախտել է պատգամավորի էթիկայի վարքագիծը: Քիչ առաջ ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից հրապարակեց հանձնաժողովի որոշումը:
Հիշեցնենք, որ սույն թվականի հունիսի 21-ին, Դեմիրճյան փողոցի կողմից Ազգային ժողովի մուտքի մոտ ՀԱԿ անդամ Վարդգես Գասպարին «Հարսնաքարում» տեղի ունեցած հայտնի միջադեպի հետ կապված բողոքի ակցիա էր կազմակերպել ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի: Նա իր ձեռքին ունեցել է պաստառ` «Նեմեց՝ մարդասպան» գրությամբ: Տեսնելով գրությունը` Վ.Գասպարիին է մոտեցել ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը եւ Գասպարիի ձեռքից կոպտորեն վերցրել է պաստառը: Արարքից վրդովված` վերջինս սկսել է բղավել. «Ալեքսանյան խուլիգան» եւ այլ արտահայտություններ: Այդ պահին նրան է մոտեցել Սամվել Ալեքսանյանին ուղեկցողներից մեկը եւ հրելով գետնին է գցել Վ. Գասպարիին: Պարզվել է, որ հրողը ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանի թիկնապահն է:
Վարդգես Գասպարին դիմել էր ոստիկանություն` ԱԺ Էթիկայի հանձնաժողով: Վերջինս փակ նիստով որոշել է, որ Սամվել Ալեքսանյանը չի հարգել քաղաքացու կարծիք արտահայտելու սահմանադրական իրավունքը եւ դրսեւորել է պատգամավորին ոչ վայել վարքագիծ:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել