
Նաիրա Զոհրաբյան. «Այս բյուջեն սողալու բյուջե է»
Այսօր շարունակվում են քննարկումները «Բյուջե 2013»-ի վերաբերյալ: ԲՀԿ խմբակցության անունից ելույթ ունեցավ ԲՀԿ խմբակցության քարտուղար, պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նա հայտարարեց, որ այս բյուջեն ժողովրդի կենսամակարդակի խնդիր չի լուծելու եւ դա հայտարարվել է նույնիսկ պաշտոնական մակարդակով:
«Աղքատության դեմ հռչակված պատերազմը, ինչպես մեր մյուս պատերազմները մնալու են բարոյական տիրույթում: Սոցիալական վիճակը մնալու է վատ, իսկ տնտեսության 6.2 տոկոս աճը, որը պիտի քաղաքացու սոցիալական վիճակի վրա երեւար, չգիտեմ` որտեղ է երեւալու, որովհետեւ քաղաքացու սոցիալական վիճակը չի բարելավվելու»,-ավելացրեց Նաիրա Զոհրաբյանը:
Ըստ պատգամավորի՝ միլիոնավոր դոլարների գումարներ կան կարտոֆիլի մասին լեկցիաներ կարդացողների համար, բայց կառավարությունը գումար չի գտնում նվազագույն աշխատավարձը արժանապատիվ աշխատավարձի շեմին հասցնելու համար:
«2012-ի բյուջեն անվանեցինք գոյատեւման բյուջե, այս բյուջեն նույնիսկ գոյատեւման բյուջե չէ, սա սողալու բյուջե է: Քաղաքացիները այս ռիսկերի պատճառով սողալու են: «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չի կարող կողմ քվեարկել այս բյուջեին, որը քաղաքացիներին ստիպելու է սողալ եւ ստիպված արտագաղթել»,-նշեց Նաիրա Զոհրաբյանը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել