
Հրանտ Բագրատյանի ասելով՝ «Բյուջե 2013»-ը հակասահմանադրական է
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը հակասահմանադրական որակեց «Բյուջե 2013»-ի քննարկումները, քանի որ կառավարությունը թռուցիկ է անդրադարձել եկամուտներին եւ անդրադարձել է միայն ծախսերին: «Որպեսզի տորթը բաժանենք, պիտի իմանանք դրա չափերը»,- ավելացրեց Հ. Բագրատյանը:
Ըստ Հրանտ Բագրատյանին՝ եկամուտներին չեն անդրադառնում, որովհետեւ բացահայտվելու է, որ խոշոր հարկատուները հարկ չեն տալիս, եւ ամբողջ հարկային բեռը բարդվելու է «մեռնող» փոքր ու միջին բիզնեսի վրա: Որպես ասվածի ապացույց՝ Հրանտ Բագրատյանը ներկայացրեց մի շարք թվեր եւ մեթոդաբանություն:
Պատգամավորը հայտարարեց, որ 2013 թ. բյուջեն իր ծավալով զիջում է 2012 թ. բյուջեին՝ որպես բացառող հանգամանք նշելով գնաճի ազդեցությունը: Ըստ Հ. Բագրատյանին՝ վերջին 5 տարում գնաճը եղել է 34 %, իսկ աշխատավարձն աճել է ընդամենը 20 %-ով, ինչի հետեւանքով քաղաքացիներն ավելի վատ են ապրել:
Տնտեսության վատթարացման պատճառները նշելով՝ Հրանտ Բագրատյանը նշեց նաեւ օլիգարխիան, որի ձեռքում է օրենքներ եւ բյուջե ընդունելը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել