
Վարչապետը ողջ ու առողջ է և շարունակում է պաշտոնավարել
Այսօր Ազգային ժողովում շարունակում է քննարկվել 2013թ. պետական բյուջեի նախագիծը: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանից հետաքրքրվեց, թե ինչու նախագիծը չի ներկայացնում վարչապետ Տիգրան Սարգսյանը:
«Կարո՞ղ է վարչապետը հրաժարական է տվել, ու Ազգային ժողովն այդ մասին չգիտի»,- նախարարին հարցրեց Ն. Փաշինյանը:
«Վարչապետը ողջ ու առողջ է և շարունակում է պաշտոնավարել»,- հնչեց ֆինանսների նախարարի պատասխանը:
Նշենք, որ վարչապետի բացակայության մասին երեկ նախարարին հարց էր ուղղել նաև պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն էլ հուսադրեց, թե առաջիկայում վարչապետին հարց ուղղելու հնարավորություն կընձեռվի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել