
Էդուարդ Շարմազանովը հունից հանեց ընդդիմադիր պատգամավորներին
«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ընդդիմադիր պատգամավորների քննադատական ելույթից հետո արտահերթ ելույթի ձայն խնդրեց նաեւ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Նա ԱԺ ամբիոնից մի քանի հռետորական հարց ուղղեց պատգամավորներին, ինչը հունից հանեց ընդդիմադիր պատգամավորներին, մասնավորապես` «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին: Վերջինս տեղից սկսեց հակադարձել Է. Շարմազանովին եւ աղմուկ բարձրացնել:
«ՀՀԿ-ից լավ ո՞վ գիտի ժողովրդի խնդիրները, 1999 թ.-ից ո՞վ է բարձրացրել ժողովրդի կենսամակարդակը, կրճատել աղքատությունը»,- ահա Է. Շարմազանովի այս խոսքերն էին նյարդայնացրել ընդդիմադիրներին:
«Այո, շատ լավ հասկանում ենք, որ 35.000 դրամը բավարար չէ ու դրանով հնարավոր չէ լուծել այն բազմաթիվ խնդիրները, որոնք կան, բայց հնարավորությունն այսօր սա է, ու կարիք չկա ընտրությունների նախաշեմին այս ամբիոնը դարձնել քաղաքական շահարկումների հարթակ։ Ժողովուրդը ընտրություններից ընտրություն բազմիցս ապացուցել է, որ իր խնդիրների լուծումը կապում է ՀՀԿ-ի հետ եւ ՀՀԿ-ն պատրաստ է երկրի նախագահի գլխավորությամբ առանց որեւէ մեկին հաճոյանալու լուծել խնդիրները»,- ավելացրեց Էդուարդ Շարմազանովը:
Մեկնաբանություններ (9)
Մեկնաբանել