
Ճարտարապետներին մնում է միայն պարսպի արանքից հետևել Փակ շուկայի քանդմանը
Սոցիալական ցանցերում գործող զանազան ֆորումների և խմբերի ակտիվիստները ստորագրահավաքներ են իրականացնում Փակ շուկայի տարածքում իրականացվող ապօրինի շինարարությունը դադարեցնելու նպատակով: «Երբ բավականին քանակությամբ ստորագրություն հավաքվի, դրանք կուղարկենք ՀՀ նախագահին, քանի որ քաղաքապետարանը, փաստորեն, անզոր է կանգնեցնել ճարտարապեական այս հուշարձանի ավիրումը»,- նշում է «Փրկենք Փակ շուկան» նախաձեռնող խմբի անդամ Դավիթ Ստեփանյանը, ով մասնագիտությամբ ճարտարապետ է:
Այսօրվա ստորագրահավքին ներկա մեկ այլ ճարտարապետ Էրկ Օհանյանը ցավով է նշում, որ շինարարությունը «պաշտպանող» պարսպի վրա արված միայն մի փոքր անցքից է հնարավոր հետևել, թե ինչպես են քանդում Երևանի պատմության այս մասնիկը:
![]() |
![]() |
«Մեր քաղաքը» ֆեյսբուքյան խմբի անդամ Վարդան Գերավետյանը զարմանքով է նշում, թե ինչպես կարող է կառուցապատում իրականացվնել այստեղ, երբ ընդամենը մի քանի օր առաջ` նոյեմբերի 7-ին քաղաքաշինական խորհուրդը մերժել էր Փակ շուկայի տարածքում այլ շինություն կառուցելու նախագիծը, իսկ ընթացակարգը պահանջում է, որ բացի նախագիծը հաստատվելուց, պետք էր նաև ստանալ շինարարության թույլտվություն: Արդյունքում, առանց համապատասխան թույլտվության կառուցապատումը շարունակվում է, տարածքում չկա անգամ որևէ ցուցանակ, որպեսզի քաղաքացիները տեղյակ լինեն, թե ինչ է կառուցվում իրենց քաղաքի սրտում:
Մեկնաբանել