
ԱԻՆ ասում է՝ ինքնահրկիզվել է, իսկ համայնքապետը հերքում է
Այսօր՝ ժամը 15:00-ի սահմաններում, տանը քնած ժամանակ այրվել է Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի բնակիչ 45-ամյա Հովհաննես Վարդանյանը: Նա այրվել է ծխախոտի կրակից: Այս մասին «Հետքի» հետ զրույցում ասաց Ոսկեհատի համայնքապետ Գեւորգ Ներսիսյանը:
Մինչդեռ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքէջում նշված է, թե ժամը 15:16-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղում եւ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ նույն գյուղի բնակիչ` 1967թ. ծնված Հովհաննես Վարդանյանն իր տան բակում ինքնահրկիզվել է: Տուժածը տեղափոխվել է էջմիածին քաղաքի բժշկական կենտրոն:
«Չէ,-չէ, չի ինքնահրկիզվել: Ծխախոտը ձեռքին քնել է ու այրվել, վիճակն էլ նորմալ է, խնդիր չկա: Հովհաննեսը ապրում է 90-ամյա հոր հետ, ինքն էլ մի քիչ հոգեկան խնդիրներ ունի: Բայց հաստատ չի ինքնահրկիզվել»,- ավելացրեց համայնքապետը:
Մեկնաբանել