
«Beeline»-ի սպասարկման գրասենյակներում ավելի շատ աշխատակից կլինի ծանրաբեռնված ժամերին
«ԱրմենՏել» ՓԲԸ-ի («Beeline» ապրանքանիշ) գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն հայաստանյան շուկայում «Վիմպելկոմ» ընկերությունների խմբի 6-րդ տարեդարձին նվիրված մամուլի ասուլիսում խոսեց երկրի տնտեսության մեջ «Վիմպելկոմի» ներդրումներն արտացոլող ցուցանիշների մասին, ներկայացրեց հեռահաղորդակցության ոլորտի զարգացմանն ու կատարելագործմանն ուղղված աշխատանքները:
Հիշեցնենք, որ «ԱրմենՏել» ՓԲԸ-ն հանդիսանում է «Վիմպելկոմ» ընկերությունների խմբի մի մասը:
Մասնավորապես նշվեց, որ «Վիմպելկոմ»-ի կողմից բյուջե վճարված հարկերի ընդհանուր գումարը վերջին 6 տարիներին գերազանցել է 97 միլիարդ դրամը, որից ավելի քան 53 միլիարդը վճարվել է 2009-2012 թվականներին:
«Վիմպելկոմ»-ը, լինելով ռազմավարական նշանակության ներդնող Հայաստանում, կատարել է 326 միլիոն դոլարի կապիտալ ներդրում մեր երկրում:
Վերջին երեք տարիների ընթացքում «ԱրմենՏելը» տրամադրել է ավելի քան 1,1 միլիարդ դրամ, կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ոլորտում իրականացնելով ավելի քան 130 ծրագիր՝ ուղղված կրթության, առողջապահության, սպորտի, երիտասարդների մշակութային և հայրենասիրական դաստիարակման ոլորտներին:
«ԱրմենՏել»-ը նախատեսում է ավելացնել գրասենյակների, էլեկտրոնային հերթերի կառավարման սարքերի քանակները:
Hi-Line «թվային հեղափոխության» արդյունքում օգտատերերի թիվը 2009 թվականի 14 հազարից հասել է 150 հազարի, իսկ եթե հաշվի առնենք, որ «Beeline»-ի ինտերնետային ծառայություններից օգտվում են նաև գրանցված օգտատերերի հարազատները, ապա այդ թիվը անցնում է 300 հազարից:
1 մբ/վրկ ինտերնետի սպառողական գինը 2009 թվականից սկսած 300 %-ով նվազել է, իսկ սպառվող ինտերնետի տրաֆիկը՝ տասն անգամ ավելացել:
Ներկայումս «ԱրմենՏել» ընկերությունն ունի ավելի քան 3000 հաստիքային աշխատակից:
Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն նշեց նաև, որ իրենց ընկերությունը նախատեսում է առավել ծանրաբեռնված ժամերին ավելացնել աշխատակիցների թիվը գրասենյակներում:
Մեկնաբանել