
Հարազատ եւ անծանոթ մարդկանց լուսանկարներ
Անի Մելքոնյան, 18 տարեկան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
«Դասընթացի շրջանակում նկարել եմ երկու շարք, որոնցում ներկայացրել եմ հարազատ եւ անծանոթ մարդկանց: Ցանկացել եմ զգալ տարբերությունը հարազատ եւ անծանոթ մարդկանց նկարահանելիս:
Առաջին շարքը նվիրված է ընտանիքիս-քույրերիս: Սիրում եմ նկարել ընտանիքս, փոխանցել նույն զգացողությունները, նույն մտրեմությունը, որ զգում եմ նրանց նկատմամբ:
Երկրորդ շարքը նկարել եմ բոլորովին անծանոթ մարդկանց: Նրանց հետ անցկացրել եմ երկար ժամանակ, լսել նրանց պատմությունները, փորձել եմ ընկալել նրանց էությունը: Ցանկացել եմ, որ լուսանկարի միջոցով մարդկանց հասանելի լինի նրանց պատմությունը;
Կարող եմ նշել, որ հարազատներին նկարելը ավելի բարդ է, քանի որ ձգտում ես քեզ շատ ծանոթ կերպարը ճիշտ ներկայացնել, իսկ անծանոթների հետ ավելի դյուրին է, դու ինքդ ես ստեղծում նրանց կերպարը»:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել