
Երևանի մանկապարտեզների 3 տնօրեն ազատվել է աշխատանքից
Մանկապարտեզներում շարունակում են ստուգայցերը մատակարարվող սննդի որակի ապահովման ուղղությամբ: Այսօր՝ Երևանի քաղաքապետարանում անցկացված աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ 65 մանկապարտեզներում իրականացված ստուգայցի արդյունքում հայտնաբերված թերություններով և խախտումներով պայմանավորված 3 տնօրեն ազատվել է աշխատանքից, ևս 4-ը ենթարկվել է կարգապահական տույժի:
Վերջին մեկ տարում դրական տեղաշարժ է արձանագրվել սննդի պատշաճ որակի ապահովման, սանիտարական նորմերի պահպանման, նաև ընդհանուր սպասարկման մասով:
Մայրաքաղաքի չջեռուցվող և մասնակի ջեռուցվող դպրոցներում ջեռուցում ապահովելու նպատակով կատարվող աշխատանքներին զուգընթաց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ավարտին հասցնել փաստաթղթային ձևակերպումները, որպեսզի ջեռուցման սեզոնին դպրոցները լիարժեք պատրաստ լինեն համակարգերի շահագործմանը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել