HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիմում նախագահ Սերժ Սարգսյանին

Խմբագրություն այցելած Մելանյա Բադալյանը մի քանի ժամ պատմում էր Հայաստանի դատական համակարգում, ոստիկանությունում, դատախազությունում իր ոդիսականի մասին: 12 տարի նա պայքարում է ապօրինի որոշումներ կայացրած դատավորների դեմ: Նրա գործում առկա են բոլոր այն երեւույթները, որոնց մասին վերջին մեկ ամսվա ընթացքում տարբեր հանդիպումներում, խորհրդակցություններում խոսում է նախագահ Սերժ Սարգսյանը:

Ներկայացնում ենք այս տարվա օգոստոսին նախագահին ուղղված Մելանյա Բադալյանի եւ նրա երկու երեխաների դիմումը: Այն հասցեագրվել է արդարադատության նախարարություն, որտեղ, որպես կանոն, բոլոր դիմումներեը «մահանում են»: 

Հարգելի պարոն նախագահ,

Թեւե տեղեկացված ենք, որ ոչ մի դիմում Ձեզ չի հասնում, բայց բազմաթիվ անպատասխան դիմումներից հետո եւս մեկ անգամ հարկադրված դիմում ենք Ձեզ` վերացնելու մեր նկատմամաբ դատական ատյանների կողմից կայացված ապօրինի որոշումները, որոնցով խախտվել են մեր բոլոր իրավունքները եւ առայսօր դրանք վերականգնելու ուրեւէ հեռանկար չունենք՝ որոշ դատավորների անձնական եւ նյութական շահագրգռվածության հետեւանքով:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 19.07.2012 թ. թիվ ՎԴ-/5707/05/08 վարչական գործով կայացված որոշման դեմ ներկայացրել ենք վճռաբեկ բողոք: Բողոքը մակագրվել է ՀՀ վճռաբեկ դատարանի անդամ Էրնա Հայրիյանին: Այդ մասին ինձ հայտնի է դարձել գործով 3-րդ անձ ճանաչված Փափազյանների խոսակցությունից: Այդ փաստը Վճաբեկ դատարանում ստուգել եմ ես` Մ.Բադալյանս, որը հաստատվել է:

Հայտնում ենք, որ Էրնա Հայրիյանը մեր գործով օբյեկտիվ լուծում տալ չի կարող. նա մեր գործով բազմիցս ապօրինի որոշումներ է կայացրել: Էրնա Հայրիյանը եւ ՀՀ վերաքննիչ քաղքացիական դատարանի դատավոր Նոյեմ Հովսեփյանը, որի գլխավոր նպատակն է մեզ բնավեր դարձնել, 3-րդ անձ, իրավական պահանջատիրոջ (որը գործում է լիազորության քողի տակ)  Սուսաննա Փափազյանի (Ալեքսանյանի) մերձավոր բարեկամն է, որը 1998 թ.-ից գաղտնի, 2004 թ.-ից բացահայտ առայսօր իր բոլոր լծակները դատական-դատախազական ատյաններում օգտագործելով, խեղաթյուրելով գործի իրական փաստական հանգամանքերը, օրենքի կոպիտ խախտումներով, հանցավոր ճանապարհով ձեռք բերած ապացույցները հիմք համարելով, իրական, իրավական ապացույցները ոչնչացնելով՝ կայացրել է 23.07.2004 թ. ապօրինի վճիռ եւ ազդելով այլ դատավորների վրա` կայացնել է տվել բազմաթիվ ապօրինի վճիռներ (դատական ակտեր):

Դեռեւս 26.11.2004 թ.՝ մեզ տնից վտարելու որոշումը կայացնելուց անմիջապես հետո, հեռագիր եմ ուղարկել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ հայտնելով դատավոր Նոյեմ Հովսեփյանի՝ 23.07.2004 թ. 04-145 ակնհայտ ապօրինի վճռի` ապօրինի վտարում կատարելու մասին, ինչն իր հերթին հիմնավորում է Նոյեմ Հովսեփյանի դիտավորությունը իմ ընտանիքի նկատմամբ: Այդ հեռագիրը ՀՀ նախագահին չի հանձնվել մյուս դիմումների նման, եւ գործին որեւէ լուծում չի տրվել, ավելին` կեղծ վճռի շրջադարձման որոշմամբ մենք զրկվել ենք մեր բաժնեմասից, եւ մեր բաժնեմասը տրվել է իր մերձավոր բարեկամին` Սուսաննա Փափազյանի (Ալեքսանյանի) ամուսնու անվամբ:

Անհրաժեշտ եմ համարում նշել, որ մինչեւ վճռի կայացումը, Նոյեմ Հովսեփյանը եւ մասնակցող դատավորները 19.07.2004 թ. եկան տեղատեսություն կատարելու, սակայն Նոյեմ Հովսեփյանը, առանց խորը զննություն կատարելու, ասաց՝ «աղջի, էս ի՞նչ ես ուզում իմ բարեկամներից, 10 տարուց ավելի հետեւում եմ քո գործողություններին, միեւնույնն է՝ ինչ ուզում ես արա, քանի ես դատավոր եմ, դու ոչ մի հաջողություն ոչ մի գործով չես ունենալու: Նախագահովդ ես պարծենում, ո՞վ ունես թիկունքիդ, միեւնույնն է՝ ես քեզ օրենքով վճիռ չեմ տալու, տունդ տուր իրանց, համ ես պրծնեմ, համ դու»:Եվ այսպես իմ ու դատավորի միջեւ բավականին մեծ վեճ տեղի ունեցավ տեղատեսության ընթացքում:

Քանի որ Նոյեմ Հովսեփյանը 19.07.2004 թ. հայտնեց իր կանխակալ կարծիքը, ես անհապաղ քրեական գործ հարուցելու հայտարարությամբ, միաժամանակ ապօրինի վճիռ կայացնելը կանխելու մասով դիմեցի ՀՀ գլխավոր դատախազին: Դատավորն էլ իր հերթին, համոզված եմ, որ արդեն տեղյակ էր այդ մասին, 23.07.2004 թ. միլիցիայով ինձ դուրս շպրտեց դատարանի նիստերի դահլիճից ապացույցները ներկայացնելու ժամանակ եւ կայացրեց ակնհայտ ապօրինի վճիռ: Ազդելով բոլոր դատավորների վրա՝ 2004 թ. մինչ օրս նա վերդարձվում են ապօրինի վճռի դեմ ներկայացվող իմ բոլոր վճռաբեկ բողոքները, որի շարքին է դասվում նաեւ ներկայիս վճաբեկ բողոքը:

Համոզված եմ, որ նա իր բոլոր լծակներն օգտագործում է Վճռաբեկ դատարանում, քանի որ նախկին դատավորներից Ս.Գյուրջյանը հայտնել է, որ սույն գործի հետեւում կանգնած է Նոյեմ Հովսեփյանը: Սկզբից ես չհավատացի, սակայն բոլորովին վերջերս ի հայտ եկավ փաստ, որ իրականում Նոյեմ Հովսեփյանն ազդել է նաեւ վարչական դատարանի դատավոր Ա.Ղազարյանի եւ մյուսների վրա: Անհրաժեշտության դեպքում կարող եք դիմել ՀՀ գլխավոր դատախազություն՝ ստուգելու 19.07.2004 թ. հայտարարության փաստը:

Այս գործով ակնհայտ ապօրինի վճիռներ, որոշումներ կայացնող դատավորները, բոլորը մի խումբ կազմած, իրար մերձավոր բարեկամներ են: Միացյալ ուժերով Վճռաբեկ դատարանի նախագահին գործի հանգամանքները սխալ ներկայացնելով, սխալ զեկուցելով պալատի նախագահին, ավելին` Վճռաբեկ դատարնի հեղինակության հետ խաղալով, որպես պարագլուխ՝ շահադիտական նպատակով դատական ակտեր են կայացնում հակառակ կողմի` հիմնականում 3-րդ անձ Սուսաննա եւ Ռազմիկ Փափազյանների օգտին:

Հարգելի նախագահ, այս գործը ՀՀ դատական պրակտիկայում առաջին դեպքն է, եւ խնդրում ենք վճռաբեկ բողոքը կարդալ ամբողջությամբ գործով ճիշտ եզրահանգման գալու համար, իսկ առաջին իսկ պահանջի դեպքում կներկայացվեն դատական նիստերի ձայնագրությունների կրիչները, եւ համոզված ենք, որ ճիշտ քննության դեպքում անհապաղ քրեկան գործ կհարուցվի: Արդյունքում կբացահայտվեն որոշ դատավորների, նրանց ամուսինների եւ կանանց, տղաների եւ այլի` միասնական հանցավոր դիտավորությունները հակառակ կողմի, նաեւ իրենց հովանավորների շահերը պաշտպանելու համար, քանի որ արդարադատության իրականացմամբ կկիրառվեն ՀՀ քրեկան օրեննսգրքի 352 եւ այլ հոդվածներ, ինչպես նաեւ ՀՀ դատական օրենսգրքի 89 հոդվածի հատկանիշները:

Իսկ արդարացի որոշմամբ, այսինքն՝ սույն գործի բեկանմամբ եւ ճիշտ հետեւանքների կիրառմամբ կվերականգնվի ոչ միայն դատական համակարգի, այլ նաեւ մեր պետության հեղինակությունը:

Ելնելով վերոգրյալից` խնդրում ենք Ձեր անձնական հսկողությունը սույն գործի նկատմամբ, որպեսզի հետամուտ լինեն հետեւանքների կիրառմանը եւ թույլ չտան անհիմն կարգով վճռաբեկ բողոքը վերդարձնեն, ինչը կատարվում է 2004 թ.-ից մինչ օրս՝ առանց գործի քննության:

Հարգելի նախագահ, ուշադրության պետք է արժանացնել նաեւ փաստը, որը ներկայիս բացահայտված նոր երեւան եկած հանգամանքները (այսինքն՝ վկայականի գոյություն չունենալու փաստը) մինչ բացահայտում-հայտարությամբ գլխավոր դատախազին դիմելը, նյութերն ուղարկելով Կենտրոնի դատախազություն՝ հատուկ գործը մակագրվել էր Էրնա Հայրյանի ամուսնուն` Կարեն Խաչատրյանին, որն էլ այդ ժամանակ աշխատել է որպես ավագ դատախազ: Նա այդ ապացույցները դիտավորությամբ պահել էր, դրանք քննության առարկա չի դարձվել եւ դրանց ընթացք չի տրվել մինչեւ իր կնոջ` Էրնա Հայրիյանի կողմից մեր վճռաբեկ բողոքների վերադարձման որոշում կայացնելը` /տես` 10.11.2010 թ. 05-2107 որոշումը, 24.05.2010 թ. նույն համարի որոշումը, 10.11.2010 թ. 04145 որոշումը, 01.09.2006 թ. որոշումը վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին, նույն 04145 դատական ակտի վերաբերյալ այլ որոշումներ՝ բողոքը վերադարձնելու մասին:

Լուսանկարում՝ դատավոր Էրնա Հայրիյանը

Մեկնաբանություններ (5)

pastaban
ՄեկնաբանությունԵվրոպայի խորհրդի մարդու իրավունքների գլխավոր դիրեկտորատին Հիմնվելով մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 34-րդ հոդվածի վրա: Ելնելով Մելանյա Բադալյանիս` մարդու իրավունքի եվրոպական դասարանին 2005թ-ի նոյեմբերի 11-ին ներկայացրած և որպես թիվ 42952/05 գործ 2005թ-ի 6 դեկտեմբերի գրանցված գանգատից: Հայտնում եմ, որ 11.11.2005թ. հասցեագրված դիմում գնաթղթերը թե քաղաքացիական գործով և թե քրեական գործով (հավելվածներով) տրվել է դիմում - 42952/05- գործի համարը, նույն ընթացքում հայտնվել է, որ դատարանը քննության կառնի տվյալ գործն առաջին իսկ հնարավորության դեպքում` ձեր ներկայացրած տեղեկատվության և փաստաթղթերի հիման վրա: 20.02.2007թ-ին ստացել եմ ձեր կողմից պատասխան, որ կոնվենցիայի 27-րդ հոդվածի համաձայն 07.12.2006թ-ին գումարվել է նիստ մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից երեք դատավորների կազմով (պարոն Կ. Բիրսան նախագահ, տիկին Ա. Գյուլումյան և պարոն Է. Մեյեր) և հիմք ընդունելով կոնվենցիայի 28-րդ հոդվածը, որոշել են վերոհիշյալ 42952/05 դիմումը (քրեական և քաղաքացիական) հայտարարել անընդունելի, քանի որ այն չի համապատասխանում կոնվենցիայի 34-րդ և 35-րդ հոդվածներում սահմանված պահանջներին: Բացի այդ նշվել է, որ վիճարկվող իրավունքը չի պատկանում կոնվերցիայով երոշխավորող իրավունքի և ազատությունների շարքին, այն անհամատեղելի է կոնվենցիայի դրությունների հետ` 35-րդ հոդվածի 3-րդ կետի իմաստով: Հարգելի դատարանի նախագահ Հարգելի գլխավոր դիրեկտորատ Ստացված 14 դեկտեմբերի 2006թ պատասխանի copy պատճենը իմ փաստաբան, ներկայացուցիչ Նիվետա Բադալյանի մասով (ոչ պատշաճ է), բացի այդ նա չի ստացել այն, ինչպես հասցեագրել եք ինձ (մենք նույն գրասենյակի աշխատողներ ենք), բացի այդ անստորագիր, առանց կնքելու փաստաթուղթը տվեց կասկածի տեղիք: Նման պայմաններում այս փաստաթուղթը իրենից ներկայացնում է առժեքի չներկայացնող թուղթ, նամանավանդ, միջեցով նման փաստաթղթերի ստեղծումն և մարդկանց մոլորության մեջ գցելը, շատ հեշտ է: Այս թղթի տակ ես տեսնում եմ մի խորհրդավոր թաքցված գախտնիք և հարկ եմ համարում նշելու նաև, որ կկ-ն արդարադատության նախարարությունից ինձ տված հաղորդման, որ տրված է ներքին հրաման մարդու իրավունքներին եվրոպական դատարանին մեր ներկայացուցչին – քարտուղարին, որ ոչ մի դիմումի ընթացք չտալ և ահա պաստը: Այդ հաղորդումից 25-26 օր հետո ստանալով բացասական պատասխանը, այն էլ ոչ պատշաճ կարգով առանց դատարանի պաշտոնյանների (դատավորների) ստորագրության և առանց կնքման` էլ ավելի կասկածելի տպավորություն թողեց, որ մեր գանգատները նպատակակետիրն չեն հասնում և առանց դատարանին, մեծ պալատին ներկայացնելուն ետ է վերադարձվել: Իմ պահանջը ուղղված է ընդդեմ Հայաստանի հանրապետության, սակայն գանգատը ընդունելու հարցը քննության է առնվում Հայաստանի Հանրապետության նեկայացուցիչ տիկին Ա. Գյուլումյանի մասնակցությամբ, որը դատավարական նորմերի կոպիտ խախտում է, տիկին Ա.Գյուլումյանը հանդիսանում է շահագրգիր անձ և նա դռսեվորում է ոչ օբյեկտիվ վերաբերմունք, պաշտպանելով պաշտպանվող պետության շահերը: Այս պայմաններում հարցի լուծումը պետք է կատարվի ոչ շահագրգիր դատավորների կազմով, քանի որ իմ գործերով բացահայտ խախտված են մեր իրավունքները, որի մասին մանրամասը շարադրված է մեր գանգատներում: Ուստի խնդրում եմ նկատի ունենալով վերը նշված հանգամանքը, պահանջել և ստուգել, արդյոք մարդու իրավունքների եվրոպական դատարանին հասցեագրված դիմում 42952/05 Մելանյա Բադալյանիս, անվամբ տրված գանգատը մունք է արվել, թե ոչ: Եթե այն մութկագրվել է այդ դեպքում որ ուսումնասիրությունների արդյունքում են հանգել այնպիսի եզրակացության, որ այն անհամատեղելի է, և որ այդ գանգատը թե քրեական գործով և թե քաղաքացիական, (որոնք օրենքի տարով անհերքելի ապացույցներ են), պետք է հանձնվեր մեծ պալատի քննարկմանը, նամանավանդ մեր գանգատում մանրամասը նշված է այն հանգամանքը, թե իբր Մելանյա Բադալյանս լիազորված չեմ պետության կողմից իրավունքների պաշտպանության հարցով և սահմանափակել են մեր բոլոր իրավունքները, իսկ Մելանյա Բադալյանս վտարվել եմ մեր բաժնեմասից, զրկվել սեփականատիրական, բնակօգտագործման, ապրելու իրավունքից, որը պատկանում է Կոնվենցիայով երաշխավորող իրավունքների և ազատությունների շարքին: Յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանակա անձ իր գույքից անարգել օգտվելու իրավունք ունի, յուրաքանչյուր ոք ունի իր անձնական և ընտանեկան կյանքի, բնակարանի նկատմամբ հարգանքի իրավունք, ոչ ոքի չի կարելի զրկել սեփական գույքից, սեփականությունից, բացառությամբ հանրային շահերի պաշտպանության և օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքով նախատեսված պայմաններով: Խնդրում եմ քննության առնել վերը նշվածը և քննությունից հետո մեզ տրամադրել պատշաճ կարգով կայացրած որոշման պատճենը կնքված և ստորագրված վիճակում, քանի որ համոզված եմ, որ մեր պետության ներկայացուցիչը ի պատիվ կհ-ն, գործին առընչվող փաստաթղթերը, անհերքելի ապացույցները թարգմանության ժամանակ ճիշտ չի մեկնաբանել և անտեսել էայն գլխավոր հանգամանքները, որոնք մեր 42952/05 գանգատի համարը ունեին էական և կարևոր նշանակություն և այն փաստերը, որոնք համապատասխանում են Կոնվենցիայի 34-րդ և 35-րդ հոդվածներով սահմանված պահանջներին: ը...
armen
evro datarany hargeliners` manr -munr gorcery hashvi chen arnum.
GAGIK
ԻԶՈՒՐ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՍ ՄԱՆ ԳԱԼԻ,,,,,ԵԹԵ ՃԻՇՏ ԵՍ ԴԻՄԻ ԵՎՐՈԴԱՏԱՐԱՆ ՈՒ ՍՏԱՑԻ ՔՈ ԳՈՒՄԱՐԸ,,,,
Դարդ-անելի
Պարոն նախագահը դեռ շատ սահմռկեցուցիչ բաներ կլսի դատավորների մասին։ Կոռուպցիան կենտրոնացած է դատարաններում, որովհետև ամենադյուրին հարցն էլ, որ պետք է լուծվի վերադասության կարգով՝ քաղաքացիներին ուղղորդում են դատարաններ։ Իսկ ով է ասել, թե դատարանն արդարադատություն է իրականացնում։ Հայաստանի դատարանը մորթազերծ է անում արդարադատությանը։
գործավար
Մեծարգո նախագահ, այդ հեքիաթներում է, հին ժամանակներում, որ երկրի թագավորն ժողովրդի կարծիքն ու գնահատականը իր կառավարման մասին իմանալու համար՝ հագնում էր ,,դերվիշի,, շորեր և շրջում ժողովրդի մեջ։ Վաղուց անցել են այդ ժամանակները՝ ժողովուրդը գիտե թե իշխանական մարմիններում հիմնականում ինչով են զբաղված, ժողովրդից լավ էլ Դուք գիտեք, թե ինչ պետք է անեն ու ինչի չեն անում Ձեր նշանակած պաշտոնյա ,,գլուխները,, և ուզում եք Սյունիքի մարզպետի նմանների գործած հնարքներով վերընտրվել։ Ժողովրդի սերն ու հարգանքը, վստահությունը ձեռք բերելն ավելի հեշտ է և հուսալի, քան այլ միջոցները։ Արժանապատվությունը վսեմ հատկանիշ է, որի օրինակով պետք է դաստիարակել սերունդներին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter