
Կառավարությունը հավանություն է տվել ԳՁՕ-ների մասին օրինագծին
Այսօրվա նիստում ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածության կենսանվտանգության մասին» օրենքի և ևս չորս օրենքում լրացում կատարելու օրենքների նախագծերի փաթեթին։
Նոր օրենքի նախագիծն արդիական և հրատապ ընդունման անհրաժեշտություն ունեցող իրավական ակտ է, որը նպատակաուղղված է գենետիկ ձևափոխված օրգանիզմների գործածության կենսանվտանգության հետ կապված ռիսկերի կառավարմանը։
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է, որ սա հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքում ծնված օրինագիծ է։ Ավելին, ՀԿ-ներն ավելի կոշտ դիրքորոշում ունեին, և կառավարությունը համաձայնել է նրանց առաջարկներին։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել