
Տեղի կունենա «Ռոքն ընդդեմ երեխաների հիվանդության» խորագրով բարեգործական համերգ
«Օգնենք հայ մանուկներին» բարեգործական հասարակական կազմակերպությունը Երևանի պետական տիկնիկային թատրոնի աջակցությամբ կազմակերպում է Եվա Սուջյանի ու նրա ռոք-բենդի այս տարվա վերջին և մեծ մենահամերգը: «Ռոքն ընդդեմ երեխաների հիվանդության» խորագրով ռոք-համերգը, որն իր բնույթով բարեգործական է, կկայանա նոյեմբերի 19-ին ժամը՝ 19:00, Տիկնիկային թատրոնի դահլիճում:
Եվան ու իր ռոք-բենդը, որի կազմում են Արթուր Մարգարյանը (սոլո կիթառ), Հովհաննես Հարությունյանը (բաս կիթառ), Արթուր Հովակիմյանը (ստեղնաշարային գործիքներ) և Գևորգ Հարությունյանը (հարվածային գործինքեր), կներկայանան ինչպես հին ու սիրված երգերով, այնպես էլ մի-քանի նոր կատարումներով: Համերգի ընթացքում նաև մեծ անակնկալ է սպասում հայկական ռոքի բոլոր սիրահարների համար:
Համերգից ստացված ողջ հասույթը կփոխանցվի մաշկային հիվանդությունից բուժվող 4-ամյա Ռիտա Ղարիբյանի հաշվեհամարին: Տոմսերը ձեռք բերելու համար անհրաժեշտ է զանգահարել (093) 373238 կամ (055) 266061 հեռախոսահամարներով կամ այցելել Երևանի պետական տիկնիկային թատրոնի դրամարկղ Սայաթ-Նովա 4 հասցեով: Տոմսերի արժեքն է 1000, 2000 և 3000 դրամ:
«Օգնենք հայ մանուկներին» կազմակերպությունը սիրով սպասում է բոլորին՝ միասին հաճելի երաժշտական երեկո վայելելու և դրանով իսկ բարի գործ կատարելու՝ կոչ անելով անտարբեր չմնալ օգնության կարիք ունեցող երեխաների ճակատագրերի նկատմամբ:
«Օգնենք հայ մանուկներին» բարեգործական ՀԿ
Մեկնաբանել