
Ո՞ւմ աչքի փուշն է Արցախը
Հայաստանի սամբոյի ֆեդերացիան նախապես տեղեկացրել էր, որ «Պատանի սամբիստ-2012» միջազգային մրցաշարի եզրափակիչ մրցումներին մասնակցելու համար Մոսկվա էր մեկնել հանրապետական մրցաշարի հաղթող Ստեփանակերտի «Արցախ» թիմը:
Մերոնք մեկնեցին, ի դեպ, ամբողջությամբ կազմկոմիտեի նախաձեռնությամբ և ծախսերով, մասնակցեցին, 24 թիմերի թվում գրավեցին ընդամենը 9-16 տեղերը, ինչը բնավ չի արտացոլում մեր թիմի իրական ուժն ու կարողությունը (սա, բացառապես վատ ու կողմնակալ մրցավարության արդյունք կարելի է համարել, որը, ցավոք, բարձր մակարդակով կազմակերպված մրցաշարին ոչ մի կերպ չէր համապատասխանում):
Սակայն, հայկական թիմը Մոսկվայում մեկ այլ տհաճ իրողության առնչվեց:
Բանն այն է, որ մրցաշարի կազմակերպիչները, տեղի տալով ՌԴ ԱԳՆ պահանջին, խնդրել էին փոխել «Արցախ» անունը, իբր՝ ինչ-ինչ դիվանագիտական անախորժությունների առաջ չկանգնելու համար:
Նման առաջարկը, բնականաբար, մեր պատվիրակության կողմից մերժվել է և ողջ մրցաշարի ընթացքում հնչել է «Արցախ՝ Հայաստան» անունը:
Հայաստանի սամբոյի ֆեդերացիա
Մեկնաբանել