
Պատասխան Կարեն Ավագյանին
Ազատազրկման վայրերում գտնվում են բազմաթիվ մարդիկ, որոնց խնդիրներն ուսումնասիրելը բխում է օրենքի պահանջներից և այդ իսկ պատճառով կալանավայրեր այցելելը ոչ մի կերպ չի նշանակում կոնկրետ մեկ հանցագործի տեսակցել: Եթե որևէ մեկը չի ընկալում այս պարզ ճշմարտությունը, ապա ընկալման հետ խնդիր ունի:
Ուզում եմ հիշեցնել, որ բացի աններելի հանցագործություն կատարածներից, ազատազրկման մեջ է գտնվում Սերոբ Բոզոյանը, ով քաղցկեղով հիվանդ է, ունի 2 անչափահաս երեխա, և ում սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում այն բանի համար, որ ընդամենը պատվեր է կատարել` նախապես վտանգի մասին զգուշացնելով պատվիրատուներին:
Հիշեցնեմ` Սերոբ Բոզոյանը մեղադրվում է հայտնի «փուչիկների» գործով. այն է` ՀՀԿ կազմակերպած միջոցառման ժամանակ հանցավոր անփութության պատճառով այրվածքներ ստացան 154 մարդ, որոնց հիմնական մասը երիտասարդներ էին, որոնց այդտեղ էին «բերել» հանրահավաքին մասնակցելու և փուչիկներով առաջին «գիծը գեղեցկացնելու» համար:
Հիշեցնեմ՝ կազմակեպիչներից մեկը ՀՀԿ երտթևի ղեկավար Կարեն Ավագյանն էր, ով մինչ ասօր ազատության մեջ է` ի տարբերություն Սերոբ Բոզոյանի: Այնպես որ շահարկումներ անողներին առաջարկում եմ փորձել հաշվետու լինել սեփական խղճի հետ:
ԱԺ պատգամավորի օգնական՝ Հրաչ Բասմաջյան
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել