
Հազարավոր երիտասարդներ գույնզգույն փուչիկներ բաց կթողնեն Երևանի երկինք
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը վաղը Հյուսիսային պողոտայում կանցկացնի Բալուն ֆիեստա (Balloon Fiesta)։ Ամենամյա ծրագրի նպատակն է համախմբել Երևանի և մարզերի երիտասարդներին։
Երիտասարդները գունավոր փուչիկների վրա կգրեն իրենց ամենանվիրական երազանքները և դրանք բաց կթողնեն երկինք: Ծրագրին կմասնակցի ավելի քան 5000 երիտասարդ Երևանի պետական և ոչ պետական բուհերից, ինչպես նաև հանրապետության մարզերից:
Միջոցառումը կուղեկցվի համերգով. իրենց կատարումներով հանդես կգան տարբեր բուհերի շնորհալի ուսանողներ։ Կանցկացվեն նաև տարաբնույթ մրցույթներ, որոնց հաղթողները կպարգևատրվեն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել