
Ոստիկանական պատվախնդրությունը
Նախկին ոստիկնապետ, այժմ ՀՀ նախագահի խորհրդական Ալիկ Սարգսյանը գրեթե բոլոր ասուլիսների ժամանակ հավատացնում էր, որ փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանի սպանության գործն անպայման բացահայտելու են, քանի որ դա անձամբ իր և ամբողջ համակարգի պատվի հարցն է:
Անցել է մոտ չորս տարի, բայց գործն այդպես էլ չի բացահայտվել: Ներկայիս ոստիկանապետից «Հետքը» փորձեց ճշտել, թե նա ինչ տեսակետ ունի հարցի առնչությամբ և արդյոք կան նորությոններ նշյալ սպանության գործով:
«Բոլոր գործերն էլ՝ Մհերյանինը լինի, թե Չորրորդ գյուղի կթվոր, հնձվոր Պողոսյանինը, դա ոստիկանության պատվի գործն է: Ցանկացած գործի բացահայտում մեր պատվի հարցն է».- ասաց Վլադիմիր Գասպարյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել