
Ստորագրահավաք, կոչ նախագահին. «Պահանջում ենք իրական պայքար կոռուպցիայի դեմ»
Սիրելի հայրենակիցներ,
Մեզ բոլորիս հայտնի է Հայաստանում տիրող կոռուպցիոն պատկերը և դրա հետևանքներն ահավոր են: Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը միայն խոստումներ է տալիս կոռուպցիայի դեմ պայքարելու մասին, խոսում է վերևներից ու գլխից բռնելու մասին, սակայն իրական քայլեր այդպես էլ չեն արվում:
Խնդրում եմ ձեր ստորագրությունը՝ նախագահին կոչ անելու կոռուպցիայի դեմ իրական պայքար սկսելու համար: Սա համայն hայության խնդրին է, կոռուպցիայի զոհ է այսօր մեր հայրենակիցների մեծ մասը:
Ստորագրահավաքին մասնակցելու համար խնդրում ենք այցելել հետևյալ հասցեով: Մեզ միացել են արդեն հարյուրավոր մարդիկ, ովքեր իրենք էլ զգացել են կառուպցիոն երևույթների զազրելի հետևանքները:
Սա մեր հայրենիքում կոռուպցիայի դեմ պայքարի կոչն է հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին: Յուրաքանչյուրիս ձայնը արժեքավոր է, և կարող է զորեղ լինել երկրում արմատացած կառուպցիայի դեմ պայքարում:
Հարգանքներով՝ Էդմոնդ Խուդյան
Սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանության նախաձեռնող խումբ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել