
Մշակութային հուշարձանների ոչնչացման մասին վկայող լուսանկարներ` դարձյալ Արցախից
Առաջին երկու լուսանկարում Քարագլուխի գործող գերեզմանն է (Շիկաքարի բերդ)։ Գերեզմանոցի տարածքը մշակել են Խրամորթ գյուղում տեղակայված տրակտորները, որտեղ կովերի համար կորնգանի ցանքս է կատարվել։ Շիկաքարի բերդը (շուրջ 350 հեկտար) համարվում է պահպանման գոտի։ Այս երկու լուսանկարները կատարվել են այս ամիս:
Մնացած լուսանկարներում Տիգրանակերտի հյուսիսային և հյուսիս–արևելյան հատվածով՝ Նոր Մարաղայի հատվածում, դամբարանադաշտի միջով, որը հնավայր է համարվում, ջրանցք է անցկացվել, որտեղ կան կարասային թաղումներ։ Ըստ արցախցի հուշարձանագետների, որոնք չեն ուզում հրապարակել իրենց անունները, տվյալ լուսանկարներում ներկայացված կարասի կտորներն ու ոսկորները հելենիստական ժամանակաշրջանից են։ Տվյալ տարածքոմ նաև հելենիստական և մ.թ.ա. I–II հազարամյակի հուշարձաններ կային։ (Տես նաև` Մշակութային հուշարձանների ու բնապահպանական սպառնալիքների մասին վկայող լուսանկարներ Արցախից)
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել